Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Քաղաքը կարդում է

Քաղաքը կարդում է
21.11.2018 | 12:58

Տեխնիկական խնդիրների պատճառով Գրքի երևանյան երկրորդ փառատոնը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը, ՀԲԸՄ-ի շենքում (Մելիք-Ադամյան 2/2): Տեղեկացնում են Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչներ: Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած և հավաստագիր ստացած գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություններ, համերգներ:


Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, որի ժամանակ կամփոփվի Գրքի երևանյան փառատոնի ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» և «Չափածո» անվանակարգերում:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ